211652_close_icon
views-count1497 դիտում article-date 21:12 11-11-2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Մի կտոր կրակ» խորագրով միջբուհական ցուցահանդես- փառատոնի բացման արարողությանը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանի հետ միասին ներկա է գտնվել «Մի կտոր կրակ» խորագրով միջբուհական ցուցահանդես-փառատոնի բացման արարողությանը: Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են շուրջ 200 երիտասարդ արվեստագետների 400 աշխատանքներ՝ գեղանկարներ, քանդակներ, գրաֆիկական աշխատանքներ ու մոդելավորած հագուստներ։ Հարկ է նշել, որ «Մի կտոր կրակ» խորագրով միջբուհական ցուցահանդես-փառատոնն ավանդական է, այն անցկացվում է ամեն տարի և նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդներին՝ հնարավորություն տալով հանրությանը ներկայացնելու իրենց աշխատանքները։ Ավանդական դարձած այս ցուցահանդեսը կազմակերպվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի համատեղ ուժերով։

Նմանատիպ նյութեր