Իսպանիա. Մեսին «Բարսելոնայի» համար դժվար հաղթանակ ապահովեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում մեծ դժվարությամբ կամային հաղթանակ տարավ «Սևիլիայի» նկատմամբ:
Հանդիպման հերոսը դարձավ կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսին, որը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Ընդ որում, նրա գոլը պատմական եղավ. այն 500-րդն էր կատալոնացիների կազմում:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 25 միավոր և ընթանում է 2-րդ տեղում` 2 միավոր զիջելով «Ռեալին»:
[b]Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր
[/b]
«Սևիլիա» - «Բարսելոնա»՝ 1:2
Վիտոլո, 15 - Լիոնել Մեսի, 43, Լուիս Սուարես, 61