211652_close_icon

Բռնցքամարտի ԵԱ. Արթուր Բազեյանը փայլուն հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

views-count1573 դիտում article-date 20:37 27-05-2022
Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում 57 կգ քաշային Արթուր Բազեյանը  հաղթանակի հասավ Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիտֆիի նկատմամբ և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։

Ողջ մարտի ընթացքում Համալիրի տրիբունաներն ուղղակի թնդում էին՝ ֆանտաստիկ աջակցություն ապահովելով մեր մարզիկի համար։

Հիշեցնենք՝ այսօր պարտություն էին կրել 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը և աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը։

Հաղթանակ էր տարել ու Հայաստանի առաջին մեդալն էր ապահովել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր