Իսպանիա. Մեսին հրաշալի գոլով հաղթանակ պարգևեց «Բարսելոնային». տեսանյութ
Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Բարսելոնան» 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Մալագայի» նկատմամբ:
Կատալոնացիները հենց խաղասկզբում բացեցին հաշիվը, սակայն մալագացիներին հաջողվեց արագ հավասարեցնել հաշիվը:
2-րդ խաղակեսում միայն մեկ գոլ գրանցվեց. հիանալի հարվածով աչքի ընկավ Լիոնել Մեսին, որի գոլը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային»:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 48 միավոր և դարձավ մրցաշարի առաջատար: Մադրիդի «Ատլետիկոն» ունի 47 միավոր, իսկ «Ռեալը»՝ 43:
[b]Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր
[/b]«Մալագա» - «Բարսելոնա»՝ 1:2
Խանոր, 32 – Մունիր Էլ-Հադադի, 2, Լիոնել Մեսի, 51