Հերոդոտոսը գրել է, որ մ.թ.ա. 5-րդ դարում Եգիպտոսում գտնվել է մի նեղոսյան կոկորդիլոս, որը համարվել է սուրբ կենդանի
Հին Եգիպտոսում եղել է Սեբեկ անունով աստված։ Նա եղել է ծովերի և ջրհեղեղների աստվածը եգիպտական դիցաբանության մեջ։ Ըստ եգիպտական դիցաբանության՝ այս աստվածը ունեցել է կոկորդիլոսի դեմք։ Ենթադրվում է, որ նա վանում է չար ուժերին մթության մեջ և պաշտպանում մարդկությանը ու աստվածներին։
Սեբեկի աստվածությունը տարածված էր հիմնականում ափամերձ բնակավայրերում։ Նա նաև համարվել է ձկնորսության և ծովափնյա ապրելակերպի հովանավորը։ Նրա պաշտամունքը առավել տարածում է գտել Հին Եգիպտոսի միջին թագավորության օրոք՝ մ.թ.ա. մ.թ.ա. 19-ից 18-րդ դար։
Որոշ ժամանակ հետո հին եգիպտացիները սկսեցին մի նոր աստվածուհու՝ Սեբեկտետի պաշտամունքը, որը, ևս լինելով կոկորդիլոս, համարվել է Սեբեկի կողակիցը։
Հույն պատմիչ Հերոդոտոսը գրել է, որ մ.թ.ա. 5-րդ դարում Եգիպտոսում գտնվել է մի նեղոսյան կոկորդիլոս, որը համարվել է սուրբ կենդանի։ Տեղի ժողովուրդը երկրպագել է նրան։ Երբ այդ կոկորդիլոսը սատկեց, նրա մարմինը տեղափոխվեց դագաղի մեջ և թաղվեց եգիպտական աստվածների պանթեոնում։
Կահիրեի եգիպտական թանգարանում պահպանվել են նմուշներ, որոնք վկայում են Հին Եգիպտոսում և Նեղոսի դելտայում կոկորդիլոսի պաշտամունքի մասին։
Պահպանվել են մումիաներ, որոնցում թաղված են հսկա նեղոսյան կոկորդիլոսներ։