Արզնի համայնքում վերաբացվեց հիմնանորոգված՝ Լեոնիդ Եդիգարովի անվան մարզամշակութային կենտրոնը․ մշակութային կյանքը համայնքում վերելք է ապրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Այն, որ Կոտայքի մարզի Արզնի համայնքը օր օրի էլ ավելի է գեղեցկանում ու բարգավաճում, անհերքելի փաստ է, և դա առաջին հերթին համայնքապետ Ֆելիքս Միրզոևի, նրա աշխատակազմի, ինչպես նաև Կոտայքի մարզպետարանի ու կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքում նաև մեծ տեղ է տրվել մշակութային կյանքին և վերջերս էր, որ հիմնովին վերանորոգված՝ Լեոնիդ Եդիգարովի անվան մարզամշակութային կենտրոնը իր դռները բացեց համայնքի բնակիչների առաջ։
Գրեթե օր չկա, որ այնտեղ տեղի չունենան երգի, պարի, ասմունքի պարապմունքներ, և որ ամենակարևորն է՝ մասնակիցների տարիքային սահմանափակում չկա։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Ովքեր կասեն, թե մշակութային կյանքը մարզերում հոգեվարք է ապրում, թող չզլանան, մեկ օր անակնկալ գան մեր Արզնի համայնքի մշակույթի տուն ու կհամոզվեն, որ մեր համայնքը նույնպես չի զիջում մայրաքաղաքի բազմաթիվ մշակութային օջախների և դրա ապացույցը նաև այն է, որ ոչ միայն մշակույթի տան ներսում, այլ դրսում ենք մեր երեխաների պարապմունքներին ականատես լինում և դա մեր համայնքի ղեկավարի՝ Ֆելիքս Միրզոևի, նրա թիմի, Կոտայքի մարզպետարանի շնորհիվ»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Կոտայքի մարզի Արզնի համայնքը վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել բոլոր բնագավառներում, այդ թվում՝ համայնքում ավելացել են խաղահրապարակները, կանաչ գոտիները, փողոցներում տեղադրվել են արտաքին լուսավորման լեդ լույսեր և որ ամենակարևորներից մեկն է, ըստ համայնքի բնակիչների, Արզնին մաքրվում է փոշուց:
Նոյեմբերի 5-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
Մեր համայնքը, մեր ծննդավայր Արզնին ոչ թե օր օրի, այլ վայրկյան առ վայրկյան է դառնում անճանաչելի: Ու դա առաջին հերթին մեր համայնքապետ Ֆելիքս Միրզոևի և նրա աշխատակազմի ու ավագանիների շնորհիվ է:
Հիմա արդեն մատների վրա կարող ես հաշվել, որ մեր համայնքում մի քանի փողոց է մնացել, որ հիմնանորոգվի:
Շաբաթներ առաջ համայնքի այն փողոցները ասֆալտապատվեցին, որտեղ նույնիսկ սովետական տարիներին ասֆալտ չի եղել, մինչ ասֆալտապատումը տարածքում ջրահեռացման խողովակներ են տեղադրվել, ամբողջ ճանապարհը խճապատվել է, որից հետո նախ գրունտային ասֆալտ է փռվել, իսկ հետո լրիվ կապիտալնի» ասֆալտապատվել է:
Արդեն մեր համայնքի 6-րդ փողոցում են ասֆալտապատման աշխատանքներն ավարտին հասցվում և այդ գործը վստահվել է Ճանապարհաշինարարության ոլորտում դրական անուն ձեռք բերած «Բալահովիտ 1» ՍՊԸ-ին:
Աշխատանքները, ինչպես տեսնում եք, հետևողականորեն իր ուշադրության կենտրոնում է պահում մեր բոլորիս կողմից սիրված ու գնահատված համայնքապետը՝ Ֆելիքս Միրզոևը:
Նա նաև գյուղի զարգացման ծրագրերը քննարկում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, վերջինն էլ՝ Կառավարության հետ, ու բոլոր լավ գործերը, որոնք մեր համայնքի զարգացման համար ներկայացնում է համայնքապետը, գնահատվում ու սատարում է ստանում Կառավարության ու մարզպետարանի կողմից»:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ առաջիկայում համայնքում հիմնովին փոխվելու են կոյուղատարերը և այդ գործում համայնքին օգնության ձեռք է մեկնել ոչ միայն Կոտայքի մարզպետարանը, այլ նաև «Վեոլիա ջուր»-ը:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Կոտայքի մարզում շատերն արդեն Արզնի համայնքը համարում են Հայաստանի փոքրիկ Շվեյցարիա:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի