Հայաստան ապխտած կոկորդիլոս կներմուծեն
Հայաստանյան ընկերություններից մեկը դիմել է Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն` կոկորդիլոս ներմուծելու թույլտվություն ստանալու համար: Ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը հայտնել է, որ ընկերությունը դիմել է ԱՄՆ-ից 4 հատ հում ապխտած կոկորդիլոս ներմուծելու թույլտվություն ստանալու համար: Ծառայությունն ընկերությանը չի արգելել: Գիշատիչ այս կենդանին ապխտած վիճակում առաջին անգամ Հայաստան բերվեց անցած տարի: Կոկորդիլոսն արժեր 380 հազար դրամ:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/38170]Armnewstv.am[/url]