211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Audi Q5»-ն ու «Toyota Vitz»-ը․ վիրավորին առաջինը օգնության են հասել Երևանի թիվ 4-րդ ենթակայանի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ռեանիմատոլոգն ու մեկ այլ ԲԿ-ի բժիշկ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count5215 դիտում article-date 18:52 09-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 133 կմ հատվածում բախվել են «Audi Q5» մակնիշի և «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վիրավորին առաջինը օգնություն են հասել այդ պահին նշված վայրով անցնող, Երևանի թիվ 4-րդ ենթակայանի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգ Վահե Գևորգյանն ու մեկ այլ բժշկական կենտրոնի բժիշկ Մուշեղ Նադիրյանը: 
 
Վերջինները իրենց ավտոմեքենայում պահվող դեղատուփից անհրաժեշտ պարագաներով առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին, ապա օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:  

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Սանեյանը և Գոռ Ոսկանյանը։ 

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը, վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանը, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և օրվա պաստախանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փասատով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը: 

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր