Կոստա-Ռիկայի լողափում 350 կգ-ոց կոկորդիլոս են բռնել
Կոստա Ռիկայի հանգստյան գոտիներից մեկում 3,5 մ երկարությամբ խոշոր կոկորդիլոս է հայտնվել, որին բռնելու համար մեծ գործողություն է իրականացվել` հրշեջների, Կարմիր խաչի ու ոստիկանության ներկայացուցիչների կողմից:
Սողունի հայտնվելը Խակո լողափում անհանգստություն է առաջացրել բազմաթիվ հանգստացողների մեջ, ովքեր այդ մասին միանգամից տեղեկացրել են համապատասխան մարմիններին:
Որսալուց հետո պարզվել է, որ կոկորդիլոսի քաշը 350 կգ է կազմում: