Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW»-ն, «Honda» և «Hongqi E-QM5» էլեկտրամոբիլները և «Mitsubishi»-ն. կա 3 վիրավոր. պարեկներն ու քննիչները պարզում են տարօրինակ վթարի հանգամանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW»-ն, «Hongqi E-QM5» և «Honda e:NS1» էլեկտրամոբիլները և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպրատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տաթևիկ Ռոստոմյանն ու Արթուր Մեջլումյանը:
Տեղում «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ընկերները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ «BMW»-ն դեպի Աճառյան փողոց ընթանալիս է եղել, երբ «Honda»-ն բախվել է «BMW»-ին, «BMW»-ն էլ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, անցել է բաժանարար գոտու վրայով և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում՝ բախվելով մյուս ավտոմեքենաներին:
Այդ տեղեկությունը Պարեկային ծառայությունը պարզում է:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և քննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։