211652_close_icon
views-count1957 դիտում article-date 22:00 17-10-2025

Տոնի Կրոսն ու եղբայրը միացել են անգլիական թիմի ֆան ակումբին

Մադրիդի «Ռեալի» լեգենդ Տոնի Կրոսն ու իր եղբայրը՝ Ֆելիքս Կրոսը դարձել են անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» ֆան ակումբի անդամներ։ Այս մասին տեղեկացնում է Transfermarkt-ը։
Օգոստոսին Տոնի Կրոսը կատակել էր՝ ասելով, թե ցանկանում է տեղափոխվել «Նյուքասլ Յունայթեդ», քանի որ տպավորված է թիմի խաղով։

Ակումբն արդեն անվանական մարզաշապիկներ է ուղարկել եղբայրներին և նրանց պաշտոնապես ավելացրել է «Նյուքասլի» երկրպագուների շարքում։

Հնարավոր է՝ Տոնի Կրոսը նաև ներկա լինի «Նյուքասլ Յունայթեդի» առաջիկա տնային խաղերից մեկին։

Նմանատիպ նյութեր