ԼՂՀ ՊԲ շտաբում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն
Նոյեմբերի 4-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ- լեյտենանտ Լ. Մնացականյանի ղեկավարությամբ, ՊԲ-ի շտաբի նիստերի դահլիճում, տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները, հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ և առաջիկա անելիքների համալիրը, համապատասխան պաշտոնատար անձինք, պաշտպանության նախարարի կողմից ստացել են ցուցումներ և հանձնարարականներ: