211652_close_icon
views-count4510 դիտում article-date 18:53 30-06-2015

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ ՊԲ շտաբում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն

Հունիսի 30-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամկազմը, շտաբի բաժինների և ծառայությունների պետերն ու միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՊԲ հրամանատարի պաշտոնի հանձնման և ընդունման աշխատանքների արդյունքներով ենթակա բաժիններում և ծառայություններում արձանագրված վիճակը, անդրադարձ է կատարվել 2015թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակում իրականացված գործընթացներին և ծառայություններում առկա պրոբլեմային խնդիրներին: Օրակարգային հարցերի շուրջ, ըստ ուղղությունների, համակողմանի վերլուծականներով հանդես են եկել բանակի հրամանատարի տեղակալներն ու շտաբի հիմնական բաժինների պետերը: Ծառայողական խորհրդակցությունն ամփոփել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրել է պաշտոնի հանձնման-ընդունման աշխատանքների արդյունքներով արձանագրված թերացումների և դրանց վերացման ուղղությամբ իրականացվելիք գործընթացների վրա, իսկ այնուհետև մի շարք հանձնարարականներ տվել բանակի պատրաստության պլանով նախատեսվող միջոցառումներն ըստ ժամանակացույցի և որակով կազմակերպելու վերաբերյալ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր