211652_close_icon
views-count4927 դիտում article-date 17:25 28-12-2017

Արցախի ՊԲ շտաբում ծառայողական խորհրդակցություն է անցկացվել

Ամանորի նախաշեմին հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում պաշտպանության բանակ այցելած ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը դեկտեմբերի 28-ին մասնակցել է Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի կողմից հրավիրված ծառայողական խորհրդակցությանը, որին ներկա էր նաև բանակի վարչությունը: Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել ներկաներին 2017թ. կատարված մեծ ծավալի աշխատանքների համար, անդրադարձել հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության հետագա խնդիրներին, շնորհավորել ՊԲ բոլոր զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Լևոն Մնացականյանը, անչափ բարձր գնահատելով ռազմական համագործակցության արդի մակարդակը, նույնպես վստահություն է հայտնել, որ առաջիկայում ևս այս համատեքստում կարձանագրվեն միայն դրական զարգացումներ: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր