1434 դիտում
19:40 01-11-2016
ՊԵԿ-ը կրճատել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը՝ կրկնապատկելով արձանագրված գումարը
2016թ. հոկտեմբերին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած ստուգումների և ՕՀ միջոցառումների արդյունքում արձանագրվել է պետբյուջե լրացուցիչ վճարման ավելի քան 332 մլն դրամ: Այսինքն՝ կրկնակի աճել է 2015թ. նույն ժամանակաշրջանում արձանագրված մոտ 164 մլն դրամ ցուցանիշը:
2016 և 2015 թվականների հոկտեմբեր ամիսների համեմատությունը ցույց է տալիս, որ բյուջեի հետ փոխհարաբերությունների
ճշտության ստուգումների քանակն այս տարի նվազել է 31%-ով՝ 2015թ. 38 ստուգման փոխարեն կազմելով 25: Չնայած դրան՝ արձանագրված գումարն աճել է մոտ 4 անգամ՝ 2015թ. ավելի քան 79 մլն դրամի փոխարեն կազմելով գրեթե 311 մլն, իսկ մեկ
ստուգմամբ արձանագրված միջին գումարն աճել է մոտ 6 անգամ՝ 2015թ. ավելի քան 2 մլն դրամի փոխարեն կազմելով 12 մլն
դրամից ավելի:
15 անգամ կրճատվել է անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքի առաքման դեպքերի բացահայտմանն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը, մինչդեռ մեկ ՕՀ միջոցառմամբ արձանագրված միջին գումարն աճել է 2,5 անգամ: Այսպես՝ 2015թ. իրականացվել է 205 ՕՀ միջոցառում, այս տարի՝ 14, և արձանագրվել է գրեթե 13 մլն դրամ, իսկ մեկ ՕՀ միջոցառմամբ արձանագրված միջին գումարը 2015թ. կազմել է մոտ 358 հազար դրամ, այս տարի՝ 914 հազար:
Օպերատիվ հետախուզության վարչությունն ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 22 դեպք է բացահայտել՝ արձանագրելով մոտ 7 մլն դրամ պետբյուջե լրացուցիչ վճարման գումար: Վարչությունը հայտնաբերել է նաև լիցենզավորման
ենթակա չլիցենզավորված գործունեության 3 դեպք՝ արձանագրելով գրեթե 2 մլն դրամ:
Հոկտեմբերի 31-ի դրությամբ հարկային օրենսդրության խախտումների նախազգուշացման, հայտնաբերման, կանխման և բացահայտման նպատակով ՕՀ վարչությունն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացնում 82 տնտեսվարող
սուբյեկտների և ֆիզիկական անձանց մոտ, այդ թվում՝ 20 խոշոր տնտեսվարողի մոտ իրականացվում են շուրջօրյա հսկողական
աշխատանքներ՝ անփաստաթուղթ գործարքները բացառելու նպատակով:
[b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3165 դիտում
15:54 07-10-2016
ՀՀ ՊԵԿ. oպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը նվազել է` արձանագրված գումարն ավելացել
3208 դիտում
13:10 23-01-2017
ՊԵԿ-ը 52%-ով կրճատել է ստուգումների քանակը` փոխարենը 283%-ով ավելացնելով մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարը
6285 դիտում
16:19 28-06-2016
ՀՀ ԿԱ ՊԵԿ. ստուգումների քանակը կրճատվել է շուրջ 3 անգամ. 1 ստուգմամբ արձանագրված գումարն ավելացել է 2.1 անգամ
Այս բաժնից
1309 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
886 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար