3686 դիտում
19:50 29-10-2016
Այսօր գլխուղեղի կաթվածի համաշխարհային օրն է
Գլխուղեղի կաթվածի համաշխարհային օրվա խորհուրդն է Երկիր մոլորակի բնակչությանը մեկ անգամ ևս հիշեցնել գլխուղեղի կաթվածների կանխարգելման, բուժման և դրանից բխող հետևանքների մասին:
Ուղեղի արյան շրջանառության հիվանդությունները (գլխուղեղի կաթվածներ, ուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարում և այլն) լուրջ առողջապահական մարտահրավեր են և պատահական չէ, որ 2004 թվականից ԱՀԿ-ն այն համարում է գլոբալ համաճարակ և ներկայացնում է որպես ծանր բեռ առողջապահական համակարգերի համար:
Գլխուղեղի կաթվածների կանխարգելումը կյանքի բոլոր էտապներում համարվում է ամենաարդյունավետ և առաջնային քայլը: Ընդ որում, հատկապես կարևոր է ինչպես ռիսկի կենսաբանական գործոնների, ինչպիսիք են` մարմնի զանգվածի ավելցուկային քաշը, բարձր զարկերակային ճնշումը, արյան մեջ գլյուկոզի և խոլեստերինի բարձր մակարդակը, որոնք բերում են փոխանակության խանգարմանը, առաջացնելով մետաբոլիկ համախտանիշ, այնպես էլ վարքագծային ռիսկի գործոնների` ծխախոտի օգտագործման, անառողջ սննդի, ալկոհոլի վնասակար օգտագործման, ցածր ֆիզիկական ակտիվության դեմ պայքարը:
Հայաստանի Հանրապետությունում ոչ վարակիչ հիվանդությունների մեջ արյան շրջանառության համակարգի հիվանդությունները մահացության և հիվանդացության ցուցանիշներով առաջին տեղում են, որի մեջ ուղեղի անոթային հիվանդությունները զբաղեցնում են երրորդ տեղը: Հարկ է նշել, որ գլխուղեղի կաթվածը հաշմանդամության բերող հիմնական հիվանդություններից է: 2015 թվականին ախտորոշվել է ուղեղի անոթային հիվանդությունների 6419 նոր դեպք, ընդ որում` հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 18588, իսկ մահացությունը` 2428 դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանք է տանում գլխուղեղի կաթվածի կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման կազմակերպման, շարունակական հսկողության ուղղությամբ և կոչ է անում մեր հայրենակիցներին հետևել առողջ ապրելակերպի սկզբունքներին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ ԱՀԿ տվյալների` 80% դեպքում ուղեղի անոթային հիվանդությունները կանխարգելելի են, եթե արդյունավետ պայքարենք ռիսկի վարքագծային և կենսաբանական գործոնների դեմ:
Նմանատիպ նյութեր
727 դիտում
14:18 29-10-2023
Այսօր Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրն է
915 դիտում
22:27 09-12-2022
ԱՆ ներկայացրել է Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագրի վիճակագրությունը
2030 դիտում
12:16 20-08-2014
Օրգանիզմի աճին նպաստող հորմոնային ներարկումները կարող են կաթվածի հանգեցնել
Այս բաժնից
1204 դիտում
14:40 31-01-2025
Այսօր հրապարակված տեսանյութն իրականում ահազանգ է, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է
808 դիտում
13:59 31-01-2025
Երևանի ավագանին ընդունել է որոշումը. 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ