2033 դիտում
12:16 20-08-2014
Օրգանիզմի աճին նպաստող հորմոնային ներարկումները կարող են կաթվածի հանգեցնել
Օրգանիզմի աճն ապահովող հորմոնի պակաս ունեցող երեխաները հաճախ են բուժվում այնպիսի դեղամիջոցներով, որոնք պարունակում են տվյալ հորմոնը: Այն նպաստում է սեռական զարգացմանը և օրգանիզմի աճի արագացմանը: Սակայն վերջերս բժիշկների կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ նման թերապիան կարող է հասուն տարիքում պատճառ դառնալ կաթվածի:
Science World Report-ը գրում է, որ աճի հորմոնների օգտագործման հետևանքով կարող են առաջացնել գլխացավեր, ցավեր մկաններում, հոդերում և օրգանիզմից հեղուկի դուրսբերման գործընթացի դադարեցում:
Հետազոտությանը մասնակցել է մինչև 1990 թվականը ծնված 9874 մարդ, ովքեր 1985-1996 թվականներին ցածր հասակ ունենալու համար թերապիայի կուրսեր են անցել: Թերապիան տևել է 3,9 տարի: Իսկ 17 տարի անց մասնակիցներից 11-ը կաթված են ստացել: Նրանցից 8-ի մոտ հեմոռագիկ (արյունազեղային) կաթված է գրանցվել, մյուս 3-ի մոտ՝ իշեմիկ կաթված:
Նմանատիպ նյութեր
10991 դիտում
23:08 19-06-2014
Ինչ է կատարվում կնոջ օրգանիզմի հետ ծննդաբերության ժամանակ. տեսանյութ
Այս բաժնից
2257 դիտում
12:15 12-01-2025
Մենք լավ ենք և տարհանվում ենք․ Էմմի
1528 դիտում
22:38 11-01-2025
Մել Գիբսոնի Մալիբուի տունն ամբողջությամբ հրդեհվել է