211652_close_icon
views-count14134 դիտում article-date 23:31 27-10-2016

Ավտովթար «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտ. բախվել են Ջորին ու Nissan-ը. Nissan-ն էլ հայտնվել է հանդիպակաց գոտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Կովկաս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Nissan մակնիշի 34 FP 234 համարանիշի և ВАЗ 2101 մակնիշի 36 ՕԼ 938 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը անցել է ճանապարհի բաժանարար գոտու վրայով և հայտնվել հանդիպակաց երթևեկելի հատվածում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները: Վարորդները տևական ժամանակ սպասում էին ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր