40151 դիտում
09:48 27-05-2019
Ավտովթար Երևանում. Mercedes-ի վարորդը «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ բախվել է կամրջի սյանն ու հայտնվել հանդիպակաց գոտում՝ մասամբ փակելով ճանապարհը. նրան, ով տեղափոխվել է հիվանդանոց, ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։10-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 NF 768 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում, դեպի Հերացի փողոց ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի բաժանարար բազալտե քարերին, անցել կանաչ գոտու հատվածն ու այնուհետև բախվել «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ գտնվող կամրջի սյանը և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ՝ մասամբ փակելով ճանապահի երթևեկելի գոտին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայողնրը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն է ստացել, այնուհետև տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Տեղում ծառայություն են կատարում նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներ Հակոբ Մկրտչյանն ու Արթուր Վարդազարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն ու խցանում տեղի չունենա։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Գ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+