211652_close_icon
views-count26601 դիտում article-date 10:36 28-04-2016

Երևան-Աշտարակ ճանապարհին՝ «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտ բախվել են «07»-ն ու BMW-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Կովկաս» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչ, 26-ամյա Արմեն Բաղդասարյանի վարած Վազ 2107 մակնիշի 34 ՏZ 571 համարանիշի և 23-ամյա Սարգիս Գաբրիելյանի վարած BMW մակնիշի 77 CR 877 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննիչ Սարգիս Դադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ BMW-ի վարորդ Սարգիս Գաբրիելյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, ով, ի դեպ, այն առյուծ-հերոս տղաներից է, ովքեր Արցախում ազերի ճիվաղների կողմից ժամանակին Արցախի պաշտպանական դիրքերի վրա հարձակում կատարելու ժամանակ վնասազերծել է ազերիների կողմից հայ դիրքապահների ուղղությամբ նետած նռնակը: Եվ երբ նա նռնակը վնասազերծել է, առաջացել է պայթյուն, ինչի հետևանքով կտրվել է աջ ձեռքը, բայց մեծ թվով հայ զինվորներ ու սպաներ փրկվել են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր