Ալեքս Ֆերգյուսոն. Անգլիայի չեմպիոնի 5 հավակնորդ եմ տեսնում
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ այս մրցաշրջանում կանխատեսել Անգլիայի չեմպիոնին շատ ավելի բարդ է:
«Ի տարբերություն նախորդ տարիներին, այս անգամ դատ դժվար կլինի գուշակել Անգլիայի չեմպիոնի անունը:
Իմ կարծիքով, չեմպիոնության հիմնական հավակնորդներն են. առաջին հերթին` «Մանչեսթեր Սիթին», հետո «Արսենալը», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը»:
«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է պայքարել առաջին հորիզոնականի համար, եթե կայունություն ձեռք բերի: 6-8 միավորը մեծ տարբերություն չէ, այն միշտ էլ կարելի է կրճատել», ասել է Ֆերգյուսոնը: