Վան Գալը ճիշտ աշխատանք է տանում թիմի հետ. Ալեքս Ֆերգյուսոն
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս ֆերգյուսոնը հայտարարել է, որ թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ճիշտ աշխատանք է տանում թիմի հետ:
«Վան Գալը փորձառու և բարձրակարգ մարզիչ և արդեն շատ բան է փոխել թիմում: Նոր թիմի կառուցման համար նա ճիշտ աշխատանք է տանում: Կարծում եմ նրան կհաջողվի հասնել իր նպատակին»,- Ֆերգյուսոնի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ հոլանդացի մասնագետը անգլիական թիմի ղեկը ստանձնել է ընթացիկ մրցաշրջանի սկզբնամասում: