211652_close_icon
views-count3005 դիտում article-date 21:22 31-03-2016

Ալեքս Ֆերգյուսոն. Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» հետ հաջողության կհասնի, սակայն դժվար կրկնի այն, ինչ արել է «Բարսելոնայի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը գնահատել է Խոսեպ Գվարդիոլայի հեռանկարները «Մանչեսթեր Սիթիում», որրը գլխավորելու է ամռանը: «Անկասկած, Գվարդիոլան աշխատանքին ֆանտաստիկ է վերաբերում: Նրա մարզչական ունակությունները կասկած չեն հարուցում: «Մանչեսթեր Սիթին» հաջող քայլ է կատարել` հրավիրելով Գվարդիոլային: Բայց նրա համար հեշտ չի լինելու: Անգլիական ֆուտբոլը հեշտ չէ: Ցանկացած օտարերկրացի մարզիչ, ով աշխատել է Պրեմիեր լիգայում, կհաստատի դա: Պեպը հաջողություններ կունենա: Սակայն չեմ կարծում, որ Գվարդիոլային կհաջողվի երբևիցե կրկնել այն, ինչ նա արեց «Բարսելոնայի» հետ: Դա ամենաբարձր մակարդակն է, դա լավագույն թիմն էր», ասել է Ֆերգյուսոնը:

Նմանատիպ նյութեր