211652_close_icon
views-count2539 դիտում article-date 14:22 22-09-2015

Ալեքս Ֆերգյուսոն. 26 տարվա ընթացքում «Մանչեսթերում» համաշխարհային մեծության ընդամենը 4 ֆուտբոլիստ եմ մարզել

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը նշել է, թե իր ղեկավարությամբ հանդես եկած ֆուտբոլիստներին ում է համարում համաշխարհային մեծության աստղ: «Իմ գրքում գրել էի, որ այսօր համաշխարհային մեծությանը ընդամենը 2 ֆուտբոլիստ է խաղում՝ Լիոնել Մեսին եւ Կրիշտիանու Ռոնալդուն: Չեմ ցանկանում նսեմացնել կամ քննադատել մյուս լավ ֆուտբոլիստներին, որոնք «Մանչեսթեր Յունայթեդում» 26 տարվա իմ աշխատանքի ընթացքում խաղացել են թիմում, սակայն նրանցից միայն չորսն էին համաշխարհային մակարդակի. Էրիկ Կանտոնան, Ռայան Գիգզը, Փոլ Սքուլզը եւ Կրիշտիանու Ռոնալդուն: Նրանցից Ռոնալդուն զարդ էր, ամանորյա տոնածառի աստղ», ասել է Ֆերգյուսոնը:

Նմանատիպ նյութեր