«Վալենսիայի» պաշտպանը զանգահարել է Ինյեստային և ներողություն խնդրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Վալենսիայի» կիսապաշտպան Էնցո Պերեսը ներողություն է խնդրել «Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստայից` վնասվածք հասցնելու համար:
30-ամյա արգենտինացին ազգային հավաքականի մրցելույթներից ծանոթ է Լիոնել Մեսիի հետ և վերջինից խնդրել է Ինյեստայի հեռախոսահամարը, որպեսզի զանգահարի և անձամբ ներողություն խնդրի:
Ինյեստան ընդունել է Պերեսի ներողությունը և խորհուրդ տվել չանհանգստանալ այդ առթիվ` նշելով, որ արգենտինացու արարքում միտում չի եղել: Իր հերթին Պերեսը Ինյեստային շուտափույթ ապաքինում է մաղթել:
Նշենք, որ 32-ամյա Ինյետսան «Վալենսիայի» հետ խաղում ծնկի կապանների վնասվածք է ստացել և 6-8 շաբաթ չի խաղա: