«Բարսելոնայի» պաշտպանը ներողություն է խնդրել թիմակիցներից
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերեմի Մատյեն ներողություն է խնդրել թիմակիցներից Լիոնել Մեսիի եւ Լուիս Էնրիկեի կոնֆլիկտի մանրամասները հաղորդելու համար:
Ֆրանսիացու հարցազրույցից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն առանձնազրույց է ունեցել Մատյեի հետ, որից հետո ֆուտբոլիստը ներողություն է խնդրել թիմակիցներից:
Հիշեցնենք, որ Մատյեն պատմել էր մասնագետի եւ ֆուտբոլիստի կոնֆլիկտի որոշ մանրամասները եւ ընդգծել, որ ամեն ինչ արդեն հարթված է: Այդուհանդերձ, նման վարքն անհանգստացրել էր «Բարսելոնայի» ղեկավարներին եւ նրանք այդ մասին զգուշացրել են ֆրանսիացի պաշտպանին: