10844 դիտում
16:14 14-12-2018
Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ներողություն եմ խնդրել Փաշինյանից․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համոզված է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է նշանակվեն ոչ թե թոշակային տարիքի պաշտոնյաները, այլ երիտասարդ և տաղանդավոր գեներալներ, որպեսզի բարձրացնեն այս կազմակերպության կարգավիճակը, գրում է [url=https://sputnik.by/society/20181214/1039157267/Lukashenko-raskryl-intrigu-naznacheniya-genseka-ODKB-.html?fbclid=IwAR3qY1l3IAmxC280QHvdYneQItLaEWZM7o1oF-cQGYSuq31x7EfidYUKxa0]sputnik.by[/url]-ը:
Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ «շիլաշփոթ» է ստեղծել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միևնույն ժամանակ խոստովանել է, որ Փաշինյանից ներողություն է խնդրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ վեճի համար:
«Պուտինից ներողություն չեմ խնդրել: Ներողություն եմ խնդրել Նիկոլ Փաշինյանից նրա համար, որ ՀԱՊԿ-ի շուրջ վեճ է եղել»,- ասել է Լուկաշենկոն:
Հավլել է, որ երբ Փաշինյանն իրեն է զանգահարել, ինքը հարցրել է՝ ինչու է նա Խաչատուրովին քաղաքական դրդապատճառներով կալանավորել:
«Ես նրան ասացի, որ չեմ սատարում քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները»,- նշել է Բելառուսի նախագահը: Ասել է, որ և Ռուսաստանի, և Ղազախստանի նախագահները Փաշինյանին մեկ հարց են տվել, թե ինչու նա չի զանգահարել ու չի խորհրդակցել կարևոր որոշում կայացնելուց առաջ. «Չէ՞ որ խնդիր մենք չէինք ստեղծել, այլ Փաշինյանը»:
Նմանատիպ նյութեր
9227 դիտում
10:05 06-10-2017
Գեղամյանն ասել է, որ պատրաստ է ներողություն խնդրել Փաշինյանից, բայց վախենում է. «Ժամանակ»
1486 դիտում
13:46 01-03-2014
Ղրիմի վարչապետը Պուտինից օգնություն է խնդրել
1644 դիտում
12:19 06-12-2014
Հաիթիում ցուցարարները Պուտինից օգնություն են խնդրել
Այս բաժնից
1072 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1162 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1045 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ