«Սելտայի» պաշտպանը ներողություն է խնդրել Սուարեսից իր ստոր արարքի համար. տեսանյութ
«Սելտայի» պաշտպան Սերխի Գոմեսը Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Բարսելոնայի» հետ խաղից (5:1) հետո մեկնաբանել է կատալոնացիների հարձակվող Լուիս Սուարեսի հետ միջադեպը, որի ժամանակ Գոմեսը միտումնավոր հարվածել էր ուրուգվայցու թիկունքին:
«Ներողություն եմ խնդրում Սուարեսից: Հանդիպման ընթացքում լարվածությունը շատ մեծ էր, սակայն ես չէի ցանկանում նրան ցավ պատճառել», ասել է Գոմեսը:
Նշենք, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն քննարկելու է միջադեպը: