211652_close_icon
views-count24634 դիտում article-date 10:29 27-10-2016

Ողբերգական դեպք Տավուշի մարզում. այրվող տանը հրշեջները հայտնաբերել են հաշմանդամ տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Վաղ առավոտյան Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Պտղավան գյուղի տներից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Հրշեջները կրակը մարելուց հետո այնտեղ հայտնաբերել են տանտիրոջ՝ Ալբերտ Արզումանյանի կիսամոխրացած դին։ Տեղում աշխատում են նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Աննա Մանթաշյանի կարգադրությամբ դեպքի վայր են ժամանում քննիչները։ Ժամանում է նաև ոստիկանության փորձաքրեագետը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ունեցել է առողջական խնդիրներ և հաշմանդամ էր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր