2397 դիտում
22:34 29-04-2014
ՄԻՊ-ը մեղադրում է, Սոցապը` արդարացնում. Բյուրեղավանի գիշերօթիկի շուրջ աղմուկը շարունակվում է. տեսանյութ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները ապրիլի 4-ին պլանային ստուգումներով այցելել են Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն: Այս կրթօջախում տեղի ունեցող իրադարձությունների մասին մեկ ամսից ավելի է խոսում են ՀԿ-ները, թերթերը, նույն գիշերօթիկի սաներն ու մանկավարժները: ՄԻՊ գրասենյակի բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի վարչության պետը պատմում է, որ իր աշխատակիցներն ականատես են եղել, թե ինչպես է ուսուցիչը գրչով հարվածում աշակերտի մատներին, անվայել արտահայտություններով է դիում աշակերտին:
ՄԻՊ-ի տարածած հայտարությանը, գրավոր նամակին պատասխանել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը: Նրա պատմելով, Նորա անունով դաստիարակը պնդում է, որ երեխաների հանդեպ անհարգալից , նվաստացուցիչ կամ վիրավորական գործողություններ չի արել: ՄԻՊ արձանագրությունների մեջ նաեւ նշվում է, որ դաստիարակները, որպես պատժի միջոց, երեխաներին ստիպում են կանգնած վիճակում մասնակցել դասին: Երեխաներին ծեծելու դեպքերի մասին. Սոցապ նախարարի տեղակալը հանդիպել է մանկավարժների հետ: Նրանք պատմել են, որ ծեծի դեպքեր եղել են, սակայն գիշերօթիկի տնօրենը կատարվածը որակել է որպես հարազատի, ծնողի ծեծ:
ՄԻՊ-ի ներկայացուցիչները հաստատության տնօրենին զգուշացրել են, որ ժամկետանց սնունդ չպետք է օգտագործվի, պետք է շտկվեն սննդի պահման պայմանները: Սակայն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին գիշերօթիկում ժամկետանց սնունդ չեն հայտնաբերել: Նախարարի տեղակալի բնորոշմամբ` Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը լավագույններից է: Նախարարությունն այս պահին մտադիր չէ տնօրենին աշխատանքից ազատել:
Սոցապ նախարարի տեղակալը տեղեկացնում է, որ հաստատությունում կշտկեն թերացումները, կվերականգնեն բարոյահոգեբանական մթնոլորտը: Օմբուդսմանը պահանջում է ուսումնասիրել խախտումների փաստերը, թերացած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27012]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
925 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»