15094 դիտում
14:44 21-10-2016
Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանը չի խաղում, որովհետև ես Էյնշտեյնը չեմ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ֆեներբահչեի» հետ խաղից (4:1) հետո մեկնաբանել է մանկունյանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը: Մխիթարյանը չի մասնակցել նաև «Ֆեներբահչեի» հետ խաղին, թեպետ Մոուրինյոն նշել է, որ հայ ֆուտբոլիստը լիովին պատրաստ է խաղին:
«Իրավիճակը հետևյալն է. այժմ մենք խաղում ենք Լինգարդի, Մատայի և Մարսյալի հետ: ԵՍ Էյնշտեյնը չեմ ու չգիտեմ այնպիսի մարտավարական սխեմա, որի դեպքում միաժամանակ 4 հարձակողական ոճի կիսապաշտպան խաղար:
Մխիթարյանը պետք է ավելի շատ աշխատի, որպեսզի բարձրակարգ խաղերի համար անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերի: Այժմ ունենալով նրան պահեստայինների նստարանին և 15-20 րոպեով խաղադաշտ մտցնելով, կարծում եմ, որ այդպես նրա համար ավելի լավ կլինի, որպեսզի նա աշխատի ու սպասի իր շանսին: Շուտով դա կլինի», ասել է Մոուրինյոն:
Նմանատիպ նյութեր
25586 դիտում
21:20 11-12-2016
Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանը հրաշալի էր, չեմ կարծում, որ նրա վնասվածքը լուրջ է
10087 դիտում
21:10 16-02-2018
Ժոզե Մոուրինյո. Պոգբան վերջին հանդիպումներում վատ էր խաղում
3398 դիտում
16:55 09-05-2019
Ժոզե Մոուրինյո. «Այաքսն» այնպես էր խաղում, կարծես մրցակիցը «Վիտեսը» լիներ
Այս բաժնից
6030 դիտում
20:12 23-09-2024
Դիջիթեյնը ստացել է Միացյալ Թագավորությունում գործելու արտոնագիր
781 դիտում
16:52 23-09-2024
«Աբովյան» ՔԿՀ-ում ազատազրկված կանայք իրենց ուժերն են չափել մի շարք մարզաձևերում
727 դիտում
14:45 23-09-2024
Երկրպագուների պատճառով «Ռոմայի» գլխավոր տնօրենը հրաժարական է տվել. ArmSport.am