Ժոզե Մոուրինյո. «Այաքսն» այնպես էր խաղում, կարծես մրցակիցը «Վիտեսը» լիներ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի «Այաքս»-«Տոտենհեմ» կիսաեզրափակիչ պատասխան հանդիպմանը (2:3):
««Այաքսը» շատ միամիտ էր խաղում: Թվում էր, թե նրանք խաղում Հոլանդիայի առաջնությունում և մրցում էին, օրինակ, «Վիտեսի» հետ: Նման էր նաև խմբային փուլի ինչ-որ խաղի:
Նրանք, իհարկե, արժանի են ճանաչման և իրենց փիլիսոփայության գնահատման: Սակայն ֆուտբոլը պայքար է, իսկ ճակատամարտերում մարտավարություն է պետք՝ հաղթանակ տանելու համար:
Երբեմն նույնիսկ պետք է հրաժարվել սեփական փիլիսոփայությունից: «Այաքսը» պետք է թաքցներ իր թույլ կողմերը երկրորդ խաղակեսում»,- Armsport.am-ի փոխանցմամբ, ասել է Մոուրինյոն: