25622 դիտում
21:20 11-12-2016
Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանը հրաշալի էր, չեմ կարծում, որ նրա վնասվածքը լուրջ է
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ԱՊԼ-ի 15-րդ տուրում «Տոտենհեմի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/11/103770/]հաղթանակից[/url] (1:0) հետո մեկնաբանել է միակ գոլի հեղինակ Հենրիխ Մխիթարյանին, որը խաղավերջում վնասվածք ստացավ և պատգարակով դուրս բերվեց խաղադաշտից:
«Չեմ կարծում, որ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է: Հնարավոր է, որ այս շաբաթ նա չկարողանա խաղա: Ես վախենում էի, որ վնասվածքը լուրջ կլինի, բայց կարծես թե նման բան չկա:
Նա բաց կթողնի առավելագույնը 2 շաբաթ: Նա անում է այն, ինչ ես ցանկանում եմ հարձակման գծի բոլոր խաղացողներից:
Ուրախ եմ Հենրիխի նման խաղի համար: Ինձ չեն անհանգստացնում անհատական մրցանակները, սակայն նրա համար, որը անընդհատ աշխատում և աշխատում է, դա շատ բան է նշանակում: Եվ խնդիրը միայն պահեր ստեղծելը չէ, նա թիմի նաև պաշտպանությունում է օգնում:
Նա հաղթահարեց հոգեբանական այն գիծը, որն անցել են մյուս խաղացողները և ավելի լավը կդառնա: Երկու պահ, որտեղ նա գնդակ խլեց, իմ համար շատ կարևոր էին: Նա հրաշալի էր: Որոշ հարձակողական խաղացողներից ես նույնն եմ սպասում», ասել է Մոուրինյոն:
Նմանատիպ նյութեր
8265 դիտում
13:36 30-09-2017
Ժոզե Մոուրինյո. Պոգբայի վնասվածքը լուրջ է
13326 դիտում
22:27 01-12-2016
Ժոզե Մոուրինյո. Այսպիսի հրաշալի ու ստեղծագործ թիմ երբեք չեմ ունեցել
11957 դիտում
22:11 02-12-2017
Ժոզե Մոուրինյո. Չեմ կարծում, որ ԱԱ-2018-ը վերջինը լինի Մեսիի ու Ռոնալդուի համար
Այս բաժնից
1390 դիտում
23:20 31-10-2024
Արցախցի Էրիկ Առստամյանը դարձել է բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
1303 դիտում
21:48 31-10-2024
Ծանրորդ Էմմա Պողոսյանը Եվրոպայի Մ20 տարեկանների ոսկե մեդալակիր է
1150 դիտում
18:23 31-10-2024
Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր