Ժոզե Մոուրինյո. Պոգբան վերջին հանդիպումներում վատ էր խաղում
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Պոլ Պոգբան փոշմանել է, որ տեղափոխվել է անգլիական ակումբ:
«Դուք շատ եք ստում: Ես կարող եմ Պոգբայի անունից խոսել: Նա ընդունում է, որ վերջին հանդիպումներում այնքան էլ հաջող չէր խաղում:
Դա հսկայական կեղծիք է, թե մեր հարաբերությունները վատ են: Դա սուտ է, որ մենք չենք շփվում:
Թիմը Պոգբայի կարիքը ունի: Երբ նա թիմում չէ, դա վատ է: Լինենք անկեղծ. վերջին երկու հանդիպումներում նա վատ էր խաղում:
Ծիծաղելի է խոսել նրա դիրքի մասին: Մեկնումեկը թող ասեր, թե «Նյուքասլի» հետ խաղում Պոգբան ո՞ր դիրքում էր խաղում:
Պոգբայի համար գերադասելի 4-3-3 մարտավարությունը: Այնտեղ նա ձախից է գերադասում խաղալ: Որոշ վերլուծաբանների միլիոններ են վճարում: Էշություններ դուրս մի տվեք», ասել է Մոուրինյոն: