Հուսով եմ «Արսենալ»-ը դասեր կքաղի այսօրվա խաղից. Օքսլեյդ-Չեմբեռլեն
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Արսենալ»-«Անդերլեխտ» (3:3) խաղից հետո լոնդոնցիների հարձակվող Օքսլեյդ-Չեմբեռլեյնը մեկնաբանել է հանդիպման արդյունքը: Հարկ է նշել, որ «Արսենալ»-ը 3:0 հաշվով հաղթելուց հետո մրցակցին թույլ տվեց չեզոքացնել երեք գնդակի առավելությունը:
«Դժվար է ասել, թե ինչը այնպես չընթացավ: Կարծում եմ մենք թերագնահատեցինք մրցակցին, և արդյունքում պատժվեցինք: 3:0 հաղթելուց հետո մենք իրավունք չունեինք ձեռքներիցս բաց թողել նման մեծ առավելությունը: Հուսով եմ «Արսենալ»-ը դասեր կքաղի այսօրվա խաղից: Պետք է խաղալ մինչև եզրափակիչ սուլիչը»,- ասել է Օքսլեյդ-Չեմբեռլենը: