2018թ. Աշխարհի առաջնություն. Իսպանացիները չօգտվեցին Բուֆոնի սխալից, Ուկրաինան բաց թողեց հաղթանակը թուրքերի հետ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աշխարհի առաջնության խմբային փուլում կայացան եվրոպական գոտու 9 հանդիպում:
Օրվա գլխավոր հանդիպումը կայացավ Տուրինում, որտեղ Իտալիան ընդունել է Իսպանիային: Իսպանացիները տարածքային եւ խաղային հսկայական առավելություն ունեին, գոլային բազմաթիվ պահեր ստեղծեցին, սակայն միայն երկրորդ խաղակեսում Ջանլիուիջի Բուֆոնի կոպիտ սխալից հետո կարողացան բացել հաշիվը:
Սակայն իտալացիներին հաջողվեց խուսափել պարտությունից. խաղավարտից 8 րոպե առաջ բավական վիճելի 11 մետրանոց հարվածից Դանիելե դե Ռոսին հավասարեցրեց հաշիվը` 1:1:
Օրվա մյուս հանդիպումները
Իտալիա - Իսպանիա՝ 1:1
գոլերը՝ Ռոսի (82, 11 մ.) - Վիտոլո (55)
Ավստրիա - Ուելս՝ 2:2
Արնաուտովիչ (28, 48) - Ալեն (22), Վամեր (ինքնագոլ, 45+1)
Իռլանդիա - Վրաստան՝ 1:0
Կոուլմեն (56)
Կոսովո - Խորվաթիա՝ 0:6
Մանջուկիչ (6, 24, 35), Միտրովիչ (68), Պերիշիչ (83), Կալինիչ (90+2)
Լիխտեյնշտեյն - Ալբանիա՝ 0:2
Ջեհլե (12, ինքնագոլ), Բալայ (71)
Մակեդոնիա - Իսրայել (1:2)
Նեստերովսկի (63) - Հենեդ (25), Բեն Հաիմ (43)
Մոլդովա - Սերբիա՝ 0:3
Կոստիչ (19), Իվանովիչ (37), Տադիչ (60)
Թուրքիա - Ուկրաինա՝ 2:2
Թուֆան (45+1), Չալհանօղլու (81) - Յարմոլենկո (24), Կրավեց (27)