Տոմաս Տուխել. «Ռեալի» բախտը բերեց
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Սպորտինգի» հետ կայանալիք հանդիպմանը:
««Սպորտինգը» հիանալի թիմ է, որը շատ լավ է վերահսկում գնդակը, գերազանց պաշտպանվում և սուր գրոհում: Այդ թիմն իմ մոտ հարգանք է առաջացնում:
Ով տեսել է «Սպորտինգի» խաղը «Ռեալի» հետ (1:2), հասկանում է, որ լիսաբոնցիների բախտը պարզապես չբերեց: Դա որակյալ թիմ է: Ես «Սպորտինգը» համեմատել եմ պորտուգալական մյուս թիմերի հետ: Բոլորն էլ ուժեղ են ու իրար նման», ասել է Տուխելը:
Նշենք, որ «Սպորտինգ»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 18-ին: