Հարավաֆրիկյան Հանրապետութունում ավտոբուս է շրջվել. կա 9 զոհ, 31 վիրավոր
Հարավաֆրիկյան Հանրապետութունում՝ մայրաքաղաք Պրետորիայի ավտոճանապարհներից մեկում ուղևորներ տեղափոխող ավտոբուս է շրջվել: Այս մասին հայտնում է LifeNews-ը՝ վկայակոչելով ENCA հեռուստաալիքը:
Վթարի հետևանքով ավտոբուսի 9 ուղևոր տեղում մահացել է, առնվազն 10 հոգի մարմնական ծանր վնասվածքներ է ստացել:
Նշվում է, որ ավտոբուսի 31 ուղևոր հոսպիտալացվել է:
Ավտովթարի հանգամանքները ճշտվում են: