Թուրքիայում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է շրջվել. կա 20 զոհ ու 11 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի հարավ-արևմտյան Մուղլա նահանգի Մարմարիսի զբոսաշրջային գոտում զբսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է շրջվել։ Այդ մասին հայտնում է Dogan Haber գործակալությունը։
Վթարի հետևանքով 20 զոհ կա, ինչպես նաև 11 վիրավոր։ Վերջիններին տեղափոխել են հիվանդանոցներ։
Դեպքի վայր են մեկնել փրկարարներ ու շտապօգնության բրիգադներ։ Ոստիկանությունը պարզում է վթարի պատճառը։