Ղրիմում ավտոբուս է շրջվել. կա 4 զոհ, 15 վիրավոր
Ղրիմում Սուդակից Կերչ տանող ավտոճանապարհին ավտոբուս է շրջվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Վթարի հետևանքով կա առնվազն 4 զոհ, ևս 15 հոգի հոսպիտալացվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:
Դեպքը տեղի է ունեցել Շչեբետովկա գյուղի վարչական տարածքում:
Տեղի Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունից հայտնել են, որ ավտոբուսում, ըստ գնված տոմսերի քանակի՝ 19 հոգի է եղել, սակայն իրականում ուղևորների թիվը կարող է ավելի շատ լինել: