Թուրքիայում ավտոբուս է՝ շրջվել. կա 15 զոհ. 8 վիրավոր. տեսանյութ
Թուրքիայի Սպարտա նահանգում այսօր առավոտյան տեղի ժամանակով ժամը 07:15-ին այգիներում աշխատող բանվորների տեղափոխող ավտոբուս է շրջվել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Haber գործակալությունը, ավտովթաի հետևանքով զոհվել է 15 ուղևոր, ևս 8-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Պարզվել է, որ վարորդը ավտոբուսը վարելու ընթացքում կորցրել է գիտակցությունը և տեղի է ունեցել վթարը: