Ուկրաինան ձմեռը գազի խնդրի առաջ կկանգնի. Ա. Նովակ
ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարելէ, որ Ուկրաինան բավականաչափ գազի պաշարներ չունի, որպեսզի կարողանա ձմեռն անցկացնել։ Դրա համար անհրաժեշտ է օրական շուրջ 2 մլրդ խմ գազ արտամղել, հաղորդում է Tass-ը։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ապահովել և գազի տարանցումը, և մատակարարել եվրոպացի սպառողներին գազով, եթե անհրաժեշտ գումարը վճարվի։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի՝ Էներգամիության հարցով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը և Ա. Նովակը քննարկել էին Ուկրաինայի տարածքով գազի տարանցմանն առնչվող հարցեր։