Ուկրաինային ձմեռը հաղթահարելու համար անհրաժեշտ կլինի ռուսական գազը. Ա. Նովակ
Ձմեռային ժամանակաշրջանը հաջող անցկացնելու համար Ուկրաինային անհրաժեշտ լինի 9-10 մլրդ խմ գազ, ինչում պետք կգա Ռուսաստանի օգնությունը: Այդ մասին Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, փոխանցում է Rosbalt-ը:
«Դա կախված կլինի ուկրանացի մեր գործընկերներից, սակայն նրանց, անշուշտ, անհրաժեշտ կլինի գազ գնել Ռւսաստանից, որպեսզի լցնեն իրենց գազի ստորգետնյա պահուստարանները»,-ասել է Նովակը:
Վերջինի խոսքով՝ ձմեռային ցուրտը լավագույնս հաղթահարելու համար Ուկրաինային անհրաժեշտ կլինի նույնիսկ ոչ թե 9-10, այլ առնվազն 17-18 մլրդ խմ գազ: