1432 դիտում
15:30 30-09-2014
Ուկրաինան համաձայնվել է կանխավճար տալ՝ ռուսական գազի մատակարարումների համար. Նովակ
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ուկրաինան համաձայնվել է կանխավճար տալ՝ ռուսական գազի մատակարարումների համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ընդ որում, Կիևը պետք է միաժամանակ վճարի իր գազային պարտքի մի մասն ու կանխավճար տա ապագա գազամատակարարումների համար: Միայն դրանից հետո Ռուսաստանը կվերսկսի Ուկրաինային գազ մատակարարելը: Նովակի խոսքերով՝ Ուկրաինան պատրաստ է վճարել 3.1 միլիարդ դոլար՝ որպես սեփական գազային պարտքի մարում:
Նովակը մանրամասնել է, որ ուկրաինական կողմն այդ թիվը ստացել է իր հնարած գնով՝ 1000 խորանարդ մետր գազի համար 268.5 դոլար: Ավելի վաղ հաղորդվել էր, թե Ռուսաստանին Ուկրաինայի գազային պարտքը կազմում է 4.5 միլիարդ դոլար:
Նմանատիպ նյութեր
2438 դիտում
15:08 15-10-2016
Ուկրաինան ձմեռը գազի խնդրի առաջ կկանգնի. Ա. Նովակ
672 դիտում
15:51 02-04-2020
Բանակում նոր կարգով սնունդ մատուցող կազմակերպություններին կանխավճար կտրվի. վարչապետ
1891 դիտում
12:42 28-06-2016
Ուկրաինային ձմեռը հաղթահարելու համար անհրաժեշտ կլինի ռուսական գազը. Ա. Նովակ
Այս բաժնից
1123 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1210 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1081 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ