Հյուսիսային Կորեան սպառնացել է խորտակել ԱՄՆ-ի ատոմային սուզանավը
Կորեական թերակղզու շուրջ իրավիճակը լարված է: Հյուսիսային Կորեան ամերիկյան ատոմային սուզանավի ժամանումը հարավկորեական Պուսան նավահանգիստ մեկնաբանել է որպես ռազմական ահաբեկման ակտ: Սպառնալիքի առաջացման դեպքում Հյուսիսային Կորեան պատրաստ է հարձակվել ամերիկյան USS Michigan ատոմային սուզանավի վրա ու խորտակել այն:
«Դա մեր երկրի դեմ ուղղված բացահայտ մարտահրավեր է, ռազմական սադրանք, որի հետ չի կարելի հաշտվել: Եթե USS Michigan-ը փորձվի տեղից շարժվել, այն դաժան ճակատագրի կարժանանա ու էլ երբեք ջրի երես դուրս չի գա»,-ընդգծել է Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը: