211652_close_icon
views-count65809 դիտում article-date 20:05 09-01-2020

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար Ծառայության տնօրենի նոր տեղակալ է նշանակվել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 9-ին, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԻ նախարարի հրամանով Փրկարար Ծառայության գնդապետ Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից։ Ֆ. Ցոլակյանի մեկ այլ հրամանով՝ Ա. Գրիգորյանը նշանակվել է Փրկարար Ծառայության տնօրենի տեղակալ։ ԱԻ նախարարի մեկ այլ հրամանով՝ փրկարար ծառայության և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ է նշանակվել Փրկարար Ծառայության փոխգնդապետ Մհեր Մնացականյանը։ [b]Փրկարար Ծառայության տնօրենի նորանշանակ տեղակալ, Փրկարար Ծառայության գնդապետ Արմեն Գրիգորյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0419801001578586102241940.jpg[/img]

Նմանատիպ նյութեր