Ռուսաստանը խզել է Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունները
Ռուսաստանի Դաշնությունը խզել է դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ֊ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, փոխանցում է «ՈւՆԻԱՆ»֊ը։
Ըստ նրա խոսքերի, նման որոշում է կայացվել, քանզի Ռուսաստանը չի ընդունում Ուկրաինայի ներկա իշխանությունների լեգիտիմությունը։
«Մոսկվան չի ընդունում Ուկրաինայի ներկա իշխանությունների լեգիտիմությունը, այդ պատճառով Ուկրաինայի հետ խզում է բոլոր դիվանագիտական հարաբերությունները»,֊ասել է նա։