211652_close_icon
views-count6532 դիտում article-date 16:17 13-10-2016

FH-227 ինքնաթիռի վթարը Անդերում կամ «Հրաշք Անդերում»․ հետաքրքիր փաստեր

1972 թվականի հոկտեմբերի 13-ին, Ուրուգվայի FH-227 տուրբո պրոպելով շարժիչով Ուրուգվայի զինուժը մարդկանց տեղափոխում էր Անդերով ռեգբիի «Օլդ Կրիստիանս» թիմի և Սանտյագոյի (Չիլի) թիմի միջև խաղին մասնակցելու համար։ Թռիչքը սկսել էր դեռևս հոկտեմբերի 12-ին Կարասկոյի միջազգային օդանավակայանից, սակայն վատ եղանակային պայմանների պատճառով ինքնաթիռը վայրէջք կատարեց Մենդոսա քաղաքի օդանավակայանում՝ Արգենտինայում, և գիշերը մնաց այնտեղ։ Ինքնաթիռը չկարողացավ միանգամից թռչել դեպի Սանտյագո վատ եղանակի պատճառով։ Անձնակազմը որոշեց թռնել դեպի հարավ՝ Մենդոսա լեռներին զուգահեռ, հետո թեքվել դեպի արևմուտք, որից հետո նոր ուղղվել դեպի հյուսիս և Կուրիկո միջանցքը անցնելուց հետո սկսել իջնել դեպի Սանտյագո։ Երբ օդաչուն հայտնեց Կուրիկոյի անցման մասին, ավիա-դիսպետչերը թույլատրեց նրանց իջնել դեպի Սանտյագո։ Բայց դա ամենամեծ սխալն էր։ Ինքնաթիռը ընկավ ցիկլոնի ազդեցության տակ և սկսեց իջնել, կողմնորոշվելով միայն ժամանակով։ Երբ նրանք անցան ցիկլոնը և երկինքը պարզվեց, պարզ դարձավ, որ նրանք գնում են ուղիղ լեռան վրա, և փրկության ճանապարհ չկա։ Ինքնաթիռի պոչը դիպավ լեռան գագաթի ամենաբարձր կետին, ինչի պատճառով ինքնաթիռը կպավ գետնին՝ կորցնելով պոչը և թևերը։ Ինքնաթիռի ֆիզուլյաժը սահում էր գետնի վրայով մեծ արագությամբ, մինչ վերջապես քթով հարվածեց ձյան կույտին։ Վթարի վայրը՝, Մենդոսա նահանգում է։ 45 ուղևորներից 12-ը մահացան ավիավթարից կամ նրանից հետո, ևս 5-ը մահացան հաջորդ առավոտ։ Եվս մեկ ուղևոր մահացավ վերքերի պատճառով։ Ողջ մնացած ուղևորների առջև ծագեց մի մեծ խնդիր, թե ինչպես ողջ մնալ այդ ցուրտ կլիմայական պայմաններում։ Մարդիկ չունեին ոչ տաք հագուստ, ոչ կոշիկ, ոչ ալպինիստական սարքավորումներ, ոչ էլ դեղամիջոցներ։ Որպեսզի ինչ-որ կերպ օգնեն իրենց ընկերներին, բժշկական ուսումնարանի առաջին կուրսի երկու ուսանողներ ինքնաթիռի բեկորներից պատգարակներ և բժշկական բեկակալներ պատրաստեցին։ Դեկտեմբերի 22-ին երկու ուղղաթիռներ հասան ավիավթարի վայրը, բայց վատ պայմանների պատճառով նրանք չկարողացան վերադառնալ նույն օրը։ Փրկարարները իրենց հետ վերցրին միայն մարդկանց կեսին։ Երկրորդ փրկարարական խումբը հասավ այնտեղ հաջորդ առավոտյան։ Մնացած 16 ողջ մնացածները փրկվեցին։ Շուտով նրանց հասցրին Սանտյագոյի հիվանդանոց։ Նրանց բուժում էին բարձրության հիվանդությունից, ջրազրկումից, ցրտահարումից, լնդախտից, ոսկորների ջարդվածքներից և թերսնումից:

Նմանատիպ նյութեր