211652_close_icon
views-count3506 դիտում article-date 22:14 28-12-2016

Վախի տեսակներից մեկը կապված է հեռախոսով զանգեր կատարելուց կամ զանգ ընդունելուց․ հետաքրքիր փաստեր

Հեռախոսից ֆոբիան համարվում է սոցիալական ֆոբիայի կամ սոցիալական անհանգստության տեսակ։ Համեմատելի է լոգոֆոբիայի հետ․ երկուսն էլ առաջանում են շփվելու վախից, և կապված են քննադատվելու, մեղադրվելու կամ հիմար թվալու վախերի հետ։ 1993 թվականի տվյալներով Մեծ Բրիտանիայում տելեֆոբիա ունի մոտ 2.5 միլիոն մարդ։ «Հեռախոսից վախ» եզրը վերաբերում է տելեֆոբիայի ավելի ցածր մակարդակի, երբ մարդիկ անհանգստություն են զգում հեռախոս օգտագործելիս, բայց ավելի քիչ աստիճանի, քան իրական ֆոբիան է։ Տելեֆոբիայով տառապող անձինք կարող են դեմ դիմաց շփման ժամանակ խնդիր չունենալ։ Հեռախոսը կարևոր է և՛ շրջապատի հետ կապվելու, և՛ կարևոր ու օգտակար ծառայություններ ստանալու համար։ Որպես արդյունք, այս ֆոբիայն դառնում է սթրեսի մեծ գործոն և ազդեցություն է ունենում կյանքի, աշխատանքի և սոցիալական հարաբերությունների վրա։ Տելեֆոբիա ունեցողները խուսափում են շատ գործունեություններից, ինչպես օրինակ՝ պլանավորված իրադարձություններ և տեղեկության ճշտում։ Լարում է առաջանում աշխատավայրում, քանի որ հեռախոսը կարիերայի վրա կարող է մեծ ազդեցություն ունենալ։

Նմանատիպ նյութեր