4518 դիտում
21:56 12-10-2016
ՌԴ-ում ՀՀ դեսպանը ՀՀ պետական մարմինների կողմից շնորհված պարգևներն է հանձնել կրթության և մշակույթի ոլորտի ռուսաստանաբնակ մի շարք գործիչների
Հոկտեմբերի 11-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը ՀՀ պետական մարմինների կողմից շնորհված պարգևներն է հանձնել կրթության և մշակույթի ոլորտի ռուսաստանաբնակ մի շարք գործիչների:
Դեսպանությունում կայացած միջոցառմանը Օլեգ Եսայանը ողջունել է պետական պարգևների արժանացած գործիչներին և շնորհակալություն հայտնել հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար:
ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ է հանձնվել Մոսկվայի Փարաջանովի անվ. գեղարվեստական թատրոնի հիմնադիր և ղեկավար Վլադիմիր Գաբբեին: Մոսկվայի թիվ 1967 դպրոցի տնօրեն Արմինե Առաքելյանին հանձնվել է ՀՀ ԿԳ նախարարության հուշամեդալն ու Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալը: Սփյուռքի նախարարության նույն մեդալին է արժանացել գրող, հրապարակախոս Լաուրա Բալյանը:
Սփյուռքի նախարարության կողմից շնորհված պատվոգրեր են հանձնվել Մոսկվայի «Ալտուֆևո» անչափահասների սոցիալ-վերականգնողական կենտրոնի տնօրեն Գոհար Ուսպենսկայային և կրթական ու հասարակական ոլորտի մի շարք այլ գործիչների:
Նմանատիպ նյութեր
1309 դիտում
22:20 24-06-2023
Մանե Թանդիլյանը հանդիպում է ունեցել մշակույթի գործիչների հետ, քննարկել ոլորտի խնդիրները
Այս բաժնից
1180 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
730 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար